Հանրագիտարան

Դմիտրի Շոստակովիչ

Լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ Դմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906թ.-ին Սանկտ Պետերբուրգում: 1923թ.-ին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1925թ.՝ ստեղծագործական բաժինները:
Ավարտական քննությանը ներկայացրել է իր առաջին սիմֆոնիան, որը հեղինակի հազվագյուտ տաղանդի և վարպետության վկայությունն է: 1927թ. Վարշավայում դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային 1-ին մրցույթում ստացել է պատվավոր դիպլոմ: 1937թ.-ից դասավանդել է Լենինգրադի, 1943-48թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում:
 
Վաղ շրջանում նրա գրած «Քիթ» օպերային, «Ոսկե դար» և «Երկաթյա նիգ» բալետներին բնորոշ է երաժշտական կերպարի սուր արտահայտչականությունը: «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» օպերայում կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է արտահայտել ռուս կնոջ ողբերգական ճակատագիրը:
 
Շոստակովիչը գրել է 15 սիմֆոնիա, որտեղ արտացոլված են ժամանակի սոցիալական խնդիրները, համամարդկային բարոյական արժեքները:
 
Շոստակովիչը գրել է նաև 15 լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, 24 պրելյուդ և ֆուգա դաշնամուրի համար, օրատորիաներ, կանտատներ, օպերաներ, բալետներ, երգչախմբային պոեմներ, ջութակի և դաշնամուրի կոնցերտներ նվագախմբի հետ: 
 
Շոստակովիչը բազմիցս եղել է Հայաստանում: 9-րդ և 10-րդ կվարտետները, «Համլետ» ֆիլմի երաժշտությունը գրել է Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Նա եղել է արվեստի և երաժշտության բազմաթիվ ակադեմիաների ու ընկերությունների պատվավոր անդամ:
 
Արժանացել է ԽՍՀՄ Պետական, Լենինյան, Խաղաղության միջազգային մրցանակների, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մահացել է 1979թ.-ի օգոստոսի 9-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: